Հազարավոր տարիներ առաջ ժայռերի մեծ կառուցված գյուղ, որտեղ հիմա էլ ապրում են մարդիկ. կա 350 տուն

Նարինե Գրիգորյանը գրում է. «Մեհմանդ՝ գյուղ Իրանի Քերման նահանգում: Մեհմանդի տները կառուցված են ժայռերի մեջ: Գյուղը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցուցակում: Համարվում է ժամանակակից Իրանի առաջին բնակավայրերից մեկը:

Գոյություն ունի հիպոթեզ, որ Մեհմանդի տարածքում մարդիկ ապրել են դեռևս 12 հազար տարի առաջ: Մեհմանդի յուրահատկությունը կայանում է նրանում, որ վերջին 3 հազար տարիների ընթաքում այստեղ մշտապես բնակվում են մարդիկ:

Այս պահին գյուղում կա մոտ 350 տուն, որոնք կառուցված են ժայռի մեջ: Գյուղի մերձակայքում հնագետները հայտնաբերել են մեծ քանակությամբ ժայռապատկերներ՝ արված 10 հազար տարի առաջ և կերամիկական ապրանքներ, որոնք ունեն 6 հազար տարվա պատմություն:

Հնագետների մի մասը կարծում է, որ գյուղը կառուցվել է արիական ցեղերից մեկի կողմից՝ մ.թ.ա. մոտ 800 թվականին: Մեծ հավանականությամբ, գյուղը կառուցվել է կրոնական արարողությունների իրականացման նպատակով:

Միտրա Աստծու հետևորդները համարում էին, որ արևն անպարտելի է, իսկ ժայռերը սուրբ են, քանի որ մարդուն մոտեցնում են արևին: Այդ պատճառով, նրանք իրենց բնակավայրերը կառուցում էին ժայռերի մեջ:

Երկրորդ վարկածի համաձայն, գյուղը կառուցվել է մ.թ.ա. երկրորդ կամ երրորդ դարում: Արշակունիների դինաստիայի օրոք, հարավային Քերմանի մի մի քանի ցեղեր գաղթեցին տարբեր ուղղություններով: Նրանք կառուցեցին տներ և խրճիթներ, որոնք մեզ հասել են այս տեսքով:

Թեորիայի համար որպես հիմք է հանդիսացել այն փաստը, որ գյուղի տարածքւմ հայտնաբերևվել են ավելի քան 150 անոթներ, որոնք վերաբերում են Սասանյանների ժամանակաշրջանին»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: