Ինչպե՞ս են անցկացրել Սուրբ Ծնունդը մշակութային հայտնի դեմքերը

Այս տարվա Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոները չունեին ավանդական տոնականությունն ու բարձր տրամադրությունը: Բոլորի մոտ մտահոգ ու տխուր հոգեվիճակ է, ուստի շատերը խուսափել են տոնական ավանդական միջոցառումներից, մարդաշատ խնջույքներից:

Դերասանուհի Անի Քոչարյանը շատերի նման և շատերի հետ միասին Սուրբ Ծննդյան նախօրեին՝ հունվարի հինգի երեկոյան եղել է Եռաբլուրում՝ հարգանքի տուրք մատուցելու մեր անմահացած հերոսների անմար հիշատակին:

Այսօր դերասանուհի Նաիրա Դիլանյանն իր սոցհարթակում լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով բոլորին Սուրբ Ծննդյան առիթով: Լուսանկարում Աշոտ Ղազարյանն է՝ իր սիրելի տիկնոջ՝ Մելանյայի հետ, Անի Քոչարյանն է, Նաիրա Դիլանյանն է և Լուսինե Մուրադյանը:

Մեկ այլ հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն էլ Սուրբ Ծննդյան երեկոն ամուսնու հետ անց է կացրել խաղաղ միջավայում, մտերիմ ընկերների շրջապատում:

Նա ևս լուսանկարներ է հանրայնացրել իր սոցհարթակում: Նրանք ընտանեկան հանգիստ երեկոն ապահովել է Գինետուն ռեստորանը, որին էլ իր շնորհակալությունն է հայտնել Անահիտ Կիրակոսյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: