Այսօր մեծն Վահան Տերյանի հիշատակի օրն է: Ժամանակի ակնառու մտավորականի մտքերն ու գործերը շարունակում են մնալ արդիական ու սիրելի նաև այսօր: Շատ մշակութային գործիչներ ու մտավորականներ այժմ էլ շարունակում են վկայակոչել կամ հիշատակել տերյանական մտքերն ու գործերը:
Վահան Տերյանի ստեղծագործությունները նոր շունչ ու հետաքրքրություն են բերել ոչ միայն ժամանակի մշակութային, հասարակական դաշտի համար, այլ նաև մերօրյա մշակութային դաշտի համար:
Մեր երաժիշտները շարունակում են նորովի մատուցել տերյանական գործերը:
Տերյանի հերթական գեղեցիկ գործերից մեկը նորովի ու յուրօրինակ կերպով մատուցել է մերօրյա ինքնատիպ դեմքերից մեկը՝ Սիպիլը: Նա նորովի է ներկայացրել Վ. Տերյանի հայտնի «Տարիներ, տարիներ» ստեղծագործությունը:
Իր սոցհարթակում երգի կատարումը հանրայնացնելով՝ երգչուհին որպես մեկնաբանություն նշել է, որ այսօր մեծ Վահան Տերյանի հիշատակի օրն է:
«Յիշատակը անթառամ մնայ»,- գրել է երգչուհին: Սիպիլի ինքնօրինակ կատարման յութուբյան տարբերակը կարող եք ունկնդրել ստորև: