«Մա՛մ ջան, ես Աստված ունեմ, գալու եմ, ուրիշ բաներ չմտածես». Հրահատ Կարապետյանի վերջին խոսքերը

Հրահատ Կարապետյանը Արցախյան վերջին պшտերшզմի նшհատակներից է: Նա ծնվել էր 1983 թվականին: Յոթ տարի Սիսիանի Դոսաֆում աշխատելուց հետո նա հենց այդ տարածաշրջանում էլ կնքել է իր մահկանացուն: Ցավոք սրտի, դեռ երեսունյոթ տարին չբոլորած, Հրահատը զոհվել է պшտերшզմի գնալու ճանապարհին:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի տասի առավոտյան: Մեքենան, որ կամավորների է փոխադրել, Կարմիր շուկայի մոտ թիրшխшվորվել ու խnցվել է հակառակորդի կողմից, ինչի արդյունքում էլ, ի թիվս շատերի, զnհվել է նաև Հրահատը՝ այդպես էլ մшրտի դաշտ չհասնելով:

Հրահատն ամուսնացած էր, երեք բալիկ ուներ: Կինը պատմում է, որ նա շատ երեխայասեր, ծնողասեր, ընկերասեր ու հոգատար մարդ էր:

Նա մարտի դաշտ մեկնելուց առաջ մորը հանգստացրել է՝ ասելով. «Մա՛մ ջան, ես Աստված ունեմ, գալու եմ, ուրիշ բաներ չմտածես»:

Հրահատ Կարապետյանի զավակները մեծանալու են՝ իրենց հոր նվիրվածությունն ու վառ հիշատակը սրտերում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: