Կապիտան Գեղամ Մեսրոպյանի հերոսության ու սխրանքի կիսատ մնացած ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Կապիտան Գեղամ Մեսրոպյանն Արմավիրի մարզի Նոր Ամասիա համայնքից էր: Նա ծնվել է 1991 թվականին, փետրվարի 23-ին: Դպրոցական ուսումնառությունից հետո Գեղամ Մանուկյանը կրթությունը շարունակել է Վ. Սարգսյանի անվան ռшզմшկան համալսարանում՝ ստանալով լեյտենանտի կոչում:

Հետագա ծառայության ընթացքում նա հասել է մինչև կապիտանի կոչման: Նա մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյային, ապա նաև Արցախյան վերջին պшտերшզմին: Նա եղել է Ջաբրաիլում:

Անձամբ տանկիստ չլինելով՝ Գ. Մեսրոպյանը կարողացել է шռգրшվել հակառակորդի տանկերից երկուսը: Գեղամի ղեկավարության ներքո գործող ջոկատը միշտ հաջողություններ է արձանագրել մարտի դաշտում:

Գեղամն առաջնագծում նաև հակառակորդի անօդաչու սարք է կարողացել խnցել: Գեղամը գիտակցաբար էր Ջաբրաիլ գնացել՝ հստակ հասկանալով, որ հնարվոր է՝ այլևս հետ գալ չկարողանա:

Գեղամն իր անձնավեր գործունեության շնորհիվ կարողացել է փրկել տասնյակ տղաների կյանքեր՝ արժանանալով Մարտական խաչ առաջին աստիճանի: Գեղամն անմահացել է հոկտեմբերի իննին:

Գեղամը հրաշալի զինվորական էր, հարգված քաղաքացի. նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ 2 և 4 տարեկան տղաներ:

 

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: