«Աբգարս, Դու իմ կենսագրության մի մասնիկն ես.» ուսուցչուհու անասելի հուզիչ խոսքը՝ ուղղված անմահացած իր աշակերտին

Ուսուցչուհի Կարինե Սիմոնյանն անասելի հուզիչ հրապարակում է արել իր սիրելի աշակերտի՝ Աբգար Նազարյանի մասին, ով արցախյան պшտերшզմի թանակգին կորուստներից է: Կարինե Սիմոնյանն իր սոցհարթակում գրել է. «Աբգարս, երկար ժամանակ է, ինչ ուզում եմ գրել, բայց բառերս խառնվում են, կnկnրդս uեղմվում է, ու ոչինչ չի ստացվում։

Չէի ուզում, ես ու դասընկերներդ չէինք ուզում հավատալ, որ զինվորական պատմությունդ այդքան կարճ է լինելու, չէինք ուզում հավատալ վատ լուրերին, շատ էինք ուզում, որ դրանք քեզ շրջանցեն, բայց դաժան իրականությունը բախեց մեր դուռը։

Աբգարս, Դու իմ կենսագրության մի մասնիկն ես, ութամյա կենսագրության, որտեղ քո ուրույն տեղն ունես, և այդ տեղը ոչ մեկը չի կարող զբաղեցնել։ Եվ դասարանս հիշելիս միշտ զգալու եմ քո լուռ ներկայությունը, խելացի աչքերիդ խորությունը ու խորիմաստ հայացքիդ ջերմությունը։

Հազվադեպ հանդիպող անունով, հազվադեպ հանդիպող եզակի ՄԱՐԴ, Աբգարս»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!