Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանի ծննդյան օրն է. ահա թե ինչպիսի շնորհավորանքներ է նա ստացել

Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանն այսօր նշում է իր ծննդյան հերթական տարեդարձը: Հագեցած ու հետաքրքիր առօրյայով զբաղված հաղորդավարը, ով նաև հիմնել է սեփական տուրիստական կազմակերպությունը, այսօր ևս ճամփորդության մեջ է:

Այսօր Վ. Սարգսյանը լուսանկար է հանրայնացրել՝ տեղեկացնելով, որ կարողացել է իրականություն դարձնել իր նպատակներից մեկը և մեկնում է Աֆրիկա, որտեղ պատրաստվում են նկարահանումներ իրականացնել հայտնի ճամփորդական հաղորդման շրջանակներում:

Վ. Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են շատ-շատերը: Նրա հարազատ քույրը հրապարակել է իրենց համատեղ լուսանկարը՝ գրելով. «Շնորհավոր, իմ աշխարհ»:

Վ. Սարգսյանին շնորհավորել է նաև երգչուհի Լիլիթ Կարապետյանը: Երգչուհին գրել է. «Վարդս, իմ կյանքի ամենաթանկ մարդկանցից մեկն ես։ Սիրում եմ քեզ անչափ։ ՈՒզում եմ, որ բոլոր նպատակներդ կատարվեն, առողջ և երջանիկ լինես, խաղաղություն տիրի մեր երկրին»:

Երգչուհին հրապարակել է նաև իրենց համատեղ ջերմ ու գեղեցիկ լուսանկարը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: