Դուք կարո՞ղ եք արդյոք գուշակել, թե որ հայտնի դեմքի մանկության լուսանկարն է սա

Մանկության տարիների հիշողությունները վերանորոգվում են պատեհ առիթների ժամանակ: Դրանք թանկ մասունքներ են, որոնք տարիների ընթացքում վերաիմաստավորում են մեր կյանքի անցած այս կամ այն շրջափուլը:

Իրենց մանկության երանավետ շրջանները հաճախ են հիշում շատերը՝ երբեմն նաև հրապարակումներ անելով մանկության տարիներից: Շատերը հանրայնացնում են տարիների վաղեմություն ունեցող մանկության լուսանկարները, որոնցում իրենք մանուկ են:

Նմանօրինակ լուսանկար է համացանցում հայտնվել սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանի մանկական արխիվից: Լուսանկարում երգչուհին դպրոցական հագուկապով է: Նա այնտեղ տարրական դպրոցի սան է:

Այժմ երգչուհին զբաղված է իր երկու հրաշալի բալիկների դաստիարակության ու խնամքի հարցերով: Նա իր ակտիվության մեծ մասը նվիրում է իր բալիկներին՝ վայելելով նրանց մանկության ամեն մի ակնթարթը:

Նշենք, որ Հասմիկ Կարապետյանն անցնող տարվա գարնանը երկրորդ անգամ էր մայրիկ դարձել: Նա արդեն իսկ մեկ դստրիկ ուներ, իսկ գարնանը նաև տղա բալիկ է ունեցել:

Երգչուհին իր սոցցանցային պատմություններով հաճախ է բալիկների առօրյային վերաբերող հրապարակումներ անում:

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: