Այսօր Տիգրան Քյոսայանի ծննդյան օրն է. կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի հուզիչ շնորհավորանքը

Այսօր մոսկվայաբնակ կինոռեժիսոր Տիգրան Քյոսայանի ծննդյան օրն է: Տիգրանը Քյոսայանների տաղանդաշատ ու բազմավաստակ ընտանիքի հերթական հաջողակ ու տաղանդավոր ներկայացուցիչներից է:

Նա ծնվել է Մոսկվայում, սովորել է Մոսկվայի Կինոմատոգրաֆիայի ինստիտուտում՝ ստանալով ռեժիսորի մասնագիտացում: Նա նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, տեսահոլովակներ: Տիգրանի եղբայրը՝ Դավիթը, նույնպես հայտնի ու հաջողակ ռեժիսոր է:

Տիգրան Քյոսայանը նախ ամուսնացած է եղել ռուս դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ: Նրանք երկու դուստրեր են ունեցել՝ Ալեքսանդրան և Քսենյան: Տիգրանի ավագ դուստրը ևս ընտրել է դերասանի մասնագիտությունը:

Ալյոնայի հետ քսան տարի համատեղ ընտանեկան կյանքից հետո Տիգրան Քյոսայանը հեռացել է այդ ժամանակ արդեն հղի Մարգարիտա Սիմոնյանի մոտ: Շուտով ծնվել է նրանց առաջին դուստրը՝ Մարինան: Այժմ նրանք երեք զավակ ունեն՝ երկու դուստր և մեկ որդի:

Հայտնի է, որ Տիգրան Քյոսայանի նախկին և ներկա կինը միմյանց հետ լավ հարաբերությունների մեջ են:

Միմյանց հետ լավ հարաբերությունների մեջ են նաև Տիգրանն ու Ալյոնան: Տիգրան Քյոսայանի ներկայիս կինը՝ Մարգարիտան, ամուսնու ծննդյան օրվա առիթով գրել է.

«Դու չգիտեs, որ բարի եs, կարեկցող, ողորմած և զգայուն: Որ ներել ու հասկանալ գիտեs: Որ դու մեր տան զվարճանքն ես: Երբ Մարիաշան գիշերում է մեր ննջասենյակում, նա անհանգստանում է, եթե դու դուրս ես գալիս ծխելու, որովհետև «առանց հայրիկիս չեմ քնելու»:

Որ դու հավերժորեն գեղեցիկ ես և երիտասարդի նման կրքոտ: Դու չգիտես, բայց ես գիտեմ: Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ս»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: