Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված ասմունքող ու դերասան Արթուր Ութմազյանի ծննդյան օրն է

Այսօր բոլորում է հայտնի ու սիրված ասմունքող, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանի ծննդյան յոթանասուներկուամյակը: Նա ծնունդով Երևանից է, բավականին հետաքրքիր ընտանիքի զավակ:

Ա. Ութմազյանի հայրը պատմաբան, պետական գործիչ Հայկարամ Ութմազյանն է, իսկ մայրն արտիստուհի է: Ա. Ութմազյանի մայրը դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանյանն է:

Ա. Ութմազյանը, ավարտելով ԵՊՀ-ի Բանասիրական ֆակուլտետը, սկսել է զբաղվել դերասանությամբ՝ կերտելով ուշագրավ ու հետաքրքիր դերեր: Նա հաճախ հանդես է եկել ինքնատիպ ու յուրօրինակ ասմունքով: Ընդ որում, նա ելույթներ է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

Իր խոհական-պաթետիկ ոճով մատուցած ասմունքի, հաջողված բազմաթիվ դերերի համար դերասանն արժանացել է մի շարք մրցանակների և պարգևների: Նա հաճախ ասմունքում հանդես է գալիս դստեր՝ Հրաչուհի Ութմազյանի հետ միասին:

Արթուր Ութմազյանը բարձրաստիճան պետական այրերի կողմից արժանացել է ոսկե մեդալների, Մ. Խորենացու մեդալի և վարչապետի հուշամեդալի: Այժմ էլ դերասանը շարունակում է արդյունավետորեն զբաղվել իր գործունեությամբ:

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: