«Ժամն է գնալու, և ես անհամբեր սպասում եմ ելնելուն». Ալենի վերջին գրառումը և վերջին լուսանկարը ֆեյսբուքում

Ալեն Մարգարյանի մասին դեռ շատերն են խոսելու, նրա կարճատև, բայցև բազմաբովանդակ կենսագործունեության մասին դեռ շատ է գրվելու ու պատմվելու:

Գրող Անուշ Սարգսյանը մեջբերել է Ալենի սոցհարթակային ամենավերջին գրառումն ու հրապարակած լուսանկարը, որը Ալենն արել է բանակ գնալուց առաջ: Ալեն գրել էր հետևյալը. «Ժամն է գնալու, և ես անհամբերությամբ սպասում եմ ելնելուն»: Ապա տեղադրել է հետևյալ լուսանկարը:

Անուշ Սարգսյանը մեջբերումից հետո շարունակում է իր միտքը՝ գրելով. «Որտեղի՞ց էս տաղանդավոր երիտասարդի մեջ էսքան հմայք, լույս, բացառիկություն։ Անհատնում օվկիան ես, Ալեն ջան, քո ամեն լուսանկարը բացահայտում է, ամեն խոսքդ՝ մարգարեություն։

Դու միշտ խոսել ես սիրելու մասին։ Այսօր էլ ոչինչ չասենք, միայն՝ սիրելու մասին։ Ինչպես դու ես ասել. «Հիմա ավելի շատ սիրենք իրար, որովհետև գուցե սա վերջն է»։ Ո՞վ իմանա՝ որն է վերջը։ Գուցե դա սկի՞զբն է, Ալեն։ Միայն դու գիտես»:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: