Ամպի պես թեթև տորթ «Ամպիկ»․ անպայման պատրաստեք

Հետտոնական ծանր ուտելիքները փոխեք այս թեթև աղանդերով, ինչըը հիանալի ընտրություն է: Փափուկ, մի փոքր խոնավ, շոկոլադե հիմքը, թեթև բեզեի հետ համադրությամբ, հիանալի համ են ստեղծում:

Անհրաժեշտ է

Դեղնուց՝ 5 հատ

Շաքարավազ՝ 80 գ

Թթվասեր՝ 1 ճ/գ

Կաթ՝ 80 մլ

Կարագ՝ 60 գ

Կակաո՝ 1 ճ/գ

Ալյուր՝ 120 գ

Փխրեցուցիչ՝ կես թ/գ

Սպիտակուց՝ 5 հատ

Շաքարավազ՝ 160 գ

Լիմոնի հյութ՝ 1 թ/գ

Պատրաստման եղանակը

Դեղնուցները հարել շաքարավազով՝ ավելացնելով փափկեցրած կարագը, թթվասերն ու կաթը։ Խառնել ալյուրը, կակաոի ու փխրեցուցիչի խառնուրդը, ներմուծել խմորի մեջ և այն տեղափոխել ջեռոցի կաղապարի մեջ՝ թխելով 180 աստիճանի ներքո՝ 30-35 րոպե:

Բիսկվիթի պատրաստ լինելն ստուգել փայտիկով․ բիսկվիթի կենտրոնից այն պետք է դուրս գա չոր, առանց խմորի մնացորդների: Սպիտակուցները հարել շաքարավազով և լիմոնի հյութով՝ մինչ պնդանա։ Դնել սպիտակուցային շերտը թեթև սառչած բիսկվիթի վրա և ուղարկել ջեռոցը ևս 20 րոպեով: Պատրաստի տորթը թողնել 5-10 րոպե, որպեսզի սառչի, դանակով անցնել կաղապարի կողքերով և հանել տորթը։ Այն պատել քերած շոկոլադով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: