Ստյոպա Սաֆարյանը գրել է․ «2020թ․ шղետալի պшտերազմից հետո մեկ մեծ վшխ եմ ունեցել․ այդ մասշտաբի nղբերգությունից, տրшվմայից հետո ժողովուրդը, երկրի ինքնիշխանությունը չնետվեն քաոսի անդունդը, երկրում չստեղծվի անկայունություն, և փափագս է եղել, որ սահմանադրական մարմինները օր առաջ կայունացնեն իրավիճակը, դուրս գան պարալիզացիայից ու համագործակցաբար ձևակերպեն ապագայի օրակարգ։

Ինքս էլ իմ համեստ հնարավորություններով գործել եմ այդ ուղղությամբ, անկախ նրանից՝ ինչից եմ դժգոհ, ինքս ինչպես եմ տեսել այս բարդ իրավիճակի լուծումները։

Այս համազգային տխրության մեջ աննշան ու փոքրիկ մխիթարություն եմ ունեցել, որ գոնե պшտերազմի ընթացքում, դրանից հետո ռшզմաքաղաքական ղեկավարությունը պահպանել է միասնություն, չի տրվել գայթակղությունների՝ մեկը մյուսի վրա գցելու այն մեծ պարտությունը, որն ունեցել է երրորդ հանրապետությունը իր 4 իշխանությունների հավաքական պատասխանատվությամբ։

Ու թվում էր, թե Հանրապետությունն աստիճանաբար ուշքի է գալիս։ Վերջին մեկ ամսում արդեն միտումները տեսանելի էին։ Մենք ամենամեծ աղետով անցանք՝ մեկ բռունցք դարձած։ Իսկ ոմանք կարողացան անգամ խաթարել բանակ-իշխանություն-հասարակություն միասնությունը, նախագահ-կառավարություն համագործակցությունը, իսկ հանրապետությունն էլ գլորել զուգահեռ հանրահավաքների հորձանուտ։

Տա Աստված, այսօրվա հանրահավաքները այս խնդրով վերջինը լինեն։ Կառավարությունը պետք է շարունակի իր սահմանադրական պարտականությունները կատարել ու գործել բացառապես սահմանադրության ու օրենքի շրջանակներում, բանակի զինվորականներին վերադարձնել սահմանադրության տիրույթներ, և լծվել երկրի խնդիրները լուծող օրակարգի կյանքի կոչմանը»։