Քաղաքացին պատուհանից ջուր է լցնում ցուցարարների վրա. տեսանյութ

Արդեն օրեր շարունակ ընթանում են անհնարզանդության ակցիաներ, որոնց նախաձեռնողներն ընդդիմության հայտնի ուժերն են: Ընդդիմադիրները տարբեր եղանակներով փորձեցին իրենց ակցիաներին հնարավորինս շատ մարդ ընդգրկել:

Սակայն այդ հարցը դեռևս մնում է անլուծելի: Հասարակության մի հատված կտրականապես դեմ է ընդդիմադիրների գործունեությանն ու ակցիաներին, քանի որ նրանց առաջնորդների շարքերում տեսնում է իրեն ծանոթ քաղաքական դեմքերի, որոնց այլևս չի ուզում տեսնել քաղաքական ասպարեզում:

Լինում են օրեր, որ սովորական քաղաքացիների մեջ միջանձնային ընդհարումներ են լինում գաղափարական տարաձայնությունների պատճառով: Այսօր ընդդիմադիրների երթի ժամանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել:

Երևանյան փողոցներից մեկով անցնելիս նրանց վրա վերևի շենքերից մեկի պատուհանից մի բնակիչ ջուր է լցրել, սակայն երթի մասնակիցները շարունակել են իրենց ճանապարհը՝ շարունակելով բարձրախոսով ելույթը:

Այդ պահը ֆիքսել է տեսախցիկը: Ընդդիմադիրների երթի ժամանակ պատահած այդ միջադեպը ներկայացնող տեսանյութը ներկայացնում ենք ստորև նյութի մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: