Ուշադրություն. Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատն ընդունել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դшտшպшրտող բանաձև

Չնայած արցախյան պшտերшզմն արդեն ավարտվել է, սակայն աշխարհի ուշադրությունը դեռևս այս ցավոտ հարցի վրա է սևեռված: Մինչ ֆրանսիական միջավայրում սենատորներն ու այլ պետական այրեր փորձում են հնարավորինս զբաղվել հարցի համակարգմամբ, այլ երկրներում ևս հարցի շուրջ ընթանում են գործընթացներ:

Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանը ներկայացնող դեսպան Տիգրան Բալայանն իր սոցհարթակում տեղեկատվական հրապարակում է արել, որտեղ նշվում է, որ Լյուքսեմբուրգի պատգամավորական պալատն ընդունել է մի ուշագրավ բանաձև, որտեղ դшտшպшրտվում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի, ինչպես նաև ջիհшդիuտների գործողությունները:

Բանաձևի մեջ նախ արձանագրվում է քառասունչորս օր տևած պատերազմական գործողությունների սկսման և ընթացքի պատճառներն ու հետևանքները:

Ապա ներկայացվում են մի շարք առաջարկներ ու պահանջներ, որոնք առնչվում են ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի, ինչպես նաև հայկական մշակութային արժեքների պահպանմանը, հումանիտար ծրագրերի, օժանդակության տրամադրմանը, տեղահանված մարդկանց անվտանգության երաշխավորմանը և այլ կարևոր հանգամանքներին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: