«Մենք Հայ ենք, մենք Հայկ ենք. շարունակիր ապրել ու պայքարել ՀԱՅԻ ՈՐԴԻ» Արամեն նոր երգ է ներկայացրել

Արամեն նոր գործ է ներկայացրել իր երգարվեստի սիրահարներին: Երգը վերնագրված է «Հայ ազգի որդի»: Երգի հոլովակը հրապարակելով՝ երգիչը կից հետևյալ մեկնաբությունն է արել իր ֆեյսբուքյան սոցիալական հարթակում. «Մենք Հայ ենք, մենք Հայկ ենք։ Շարունակիր ապրել ու պայքարել ՀԱՅԻ ՈՐԴԻ»:

Երգում նշվում է, որ ամեն գարնան ու նոր հայորդու ծնունդի հետ միասին մի նոր հույս ու լույս է ծնվում, որ լույս աշխարհ է եկել Հայկի ևս մեկ հետնորդ, ևս մեկ նվիրյալ, ով առաջիկայում շենացնելու է իր պապերի տունը:

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Վաչե Ավեյանն է: Երգը նոր է ու դեռևս չունի համապատասխան տեսահոլովակ: Երգիչը երգով ազգի շարունակականության, առաջիկա զարգացումների համար ջանալու, գործելու հույս է փոխանցում:

Երգչի նոր գործը բավականին լավ արձագանքի է արժանացել: Արամեի ներկայացրած նոր, հայրենասիրական ու ոգեշունչ գործը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: