Անմահ հերոս Լևոն Խաչատրյանը այսօր կդառնար 33 տարեկան. դուստրերի հուզիչ շնորհավորանքը հայրիկին

Այսօր անմահացած հերոս Լևոն Խաչատրյանի ծննդյան օրն է: Լևոնն այն խիզախ քաջերից է, ով ոչինչ չի խնայել հայրենիքի համար, նույնիսկ ամենից թանկը՝ սեփական կյանքը:

Լևոն Խաչատրյանը կենսուրախ, ընտանիքին ու զավակներին նվիրված հայրորդի էր, ով երկու չքնաղ դստրիկ ունի: Լևոնն այսօր կբոլորեր ծննդյան երեսուներեք տարին: Հայրիկի ծննդյան տարեդարձի առիթով նրա բալիկները շնորհավորական փոքրիկ տեսանյութ են պատրաստել:

Նրանք հայրիկի լուսանկարի մոտ զինվորական թեմատիկայով զարդարված տորթ են դրել, տորթի վրա մոմեր են վառել՝ իրենց սրտի ջերմ խոսքերը հղելով հայրիկին: Իրենց խոսքերում աղջիկները գեղեցիկ ու գնահատողական բարեմաղթանքներ են հնչեցնում:

Վերջում Լևոն Խաչատրյանի կրտսեր դուստրն ասում է, որ իրենք սպասում են նրան: Լևոնի Խաչատրյանի կինը հրապարակել է նաև դստեր նամակը՝ ուղղված Աստված պապիկին:

Փոքրիկ Անժելան խնդրում է, որ Աստված պապիկը բերի իր հայրիկին, քանի որ առանց նրա շատ տխուր է: Լևոն Խաչատրյանի դուստրերի շնորհավորանքի հուզիչ նյութը՝ ստորև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: