Լեյտենանտ Միհրան Ավդալյանը Ջանֆիդա համայնքից է: Նա այն նվիրյալ քաջորդիներից է, ով իր երիտասարդ կյանքը նվիրել է հայրենի հողի պաշտպանության սրբագույն գործին: Այսօր համայնքում կատարվել է երիտասարդ, անմահացած հերոսի հիշատակի ոգեկոչման արարողությունը:
Միհրանը զինվորական ծառայության անցնելուց հետո որոշում է կայացրել ընտանիքով փոխադրվել Արցախ: Նա շատ կարգապահ, պատասխանատու և պատրաստված հետախույզ էր և հաջողությամբ էր կատարում իր առջև դրված առաջադրանքները:
Դեռ հոկտեմբերի ութին Միհրան Ավդալյանն իր գրագետ ու կազմակերպված գործողությունների շնորհիվ կարողացել է շրջափակման միջից դուրս հանել զինվորականների յոթ հոգանոց մի խումբ՝ արժանանալով «Մարտական խաչ» երկրորդ աստիծանի շքանշանի:
Շքանշանը ստանալու հաջորդ օրը Միհրանը զnհվում է՝ առանց տեսնելու իր նորածին երկրորդ փոքրիկին: Գանգրահեր, կյանքով ու էներգիայով լի, ակտիվ երիտասարդը դեռ երկար կհիշվի սերունդների կողմից:
Արայիկ Հարությունյանը լեյտենանտ Միհրան Ավդալյանին շնորհել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի պատվավոր շքանշան: