Անմահացած Ալեն Մարգարյանի խոստումնալից կյանքի ընդհատված ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Ալեն Մարգարյանը մեկն է այն թանկ ու լուսավոր մարդկանցից, ով զոհ գնաց Արցախյան վերջին պшտերшզմին: Ալենը Երևանից էր: Նա այնքան բազմաշնորհ ու խոստումնալից երիտասարդ էր, որ բոլոր ընկերների համար ուղենիշ ու հենարան էր:

Ալենը սովորել է Մանկավարժական համալսարանում: Նա զուգահեռ դասեր է տվել նաև Թումոյում: Ալենի ընդունակությունները, աշխարհ ավելի լավը դարձնելու ձգտումն ու ցանկությունը միայն զարմանքի ու հիացմունքի են արժանի: Նա մեծ բարեփոխումներ էր ցանկանում անել կրթության ոլորտում՝ դառնալով նախարար:

Տիրապետելով չորս օտար լեզուների, Ալենը հասցրել էր ընդունվել արտասահմանյան հեղինակավոր համալսարաններից մեկը, որտեղ էլ պատրաստվում էր շարունակել իր ուսումնառությունը զինծառայությունից վերադառնալուց հետո:

Պատերազմի մեկնարկից հետո մայրը՝ Ն. Տերտերյանը, որդու հետ հեռախոսային կապի մեջ է եղել: Նրանք իրար հետ շփվել են նամակներով, զանգերով:

Ալենը միշտ հուսադրող խոսքեր է ասել մորը: Ալենը զnհվել է անօդաչուի հшրվшծից: Նա այդ ժամանակ պատրաստվում էր հաց հասցնել մարտի դաշտում գտնվող ընկերներին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: