Լևոն Քոչարյանն ուղիղ եթեր է մտել հրապարակից. ինչպե՞ս է անցել գիշերը Հանրապետության հրապարակում

Արդեն երկրորդ գիշերն է, ինչ ընդդիմադիր որոշ ներկայացուցիչներ մնում են հրապարակում գիշերելու: Նրանք կրակ են վառում ու գիշերում այնտեղ: Անցնող գիշեր հրապարակում գիշերակացի է մնացել նաև Լևոն Քոչարյանը, ով ուղիղ եթեր է մտել հրապարակից:

Նա եթերի ընթացքում խոսում է, պատասխանում մեկնաբանություններ գրող օգտատերերին, հորդորում ներկաներին, որ հայրենասիրական երգեր երգեն՝ հայրենասիրական ոգին բարձրացնելու համար: Նա ողջույններ է ուղարկում տարբեր անձանց, ովքեր տարբեր տարածաշրջանների բնակիչներ են: Առանցքում մնում է Ղարաբաղն ու ղարաբաղցին:

Տեղում եղածները մյուս մարդկանց ևս հորդորում են միանալ իրենց: Հընթացս կատակներ են անում, միմյանց հյուրասիրելու առաջարկներ անում:

Առավոտվանից շարունակվում են անհնազանդության դրսևորումները: Դեռ վաղ լուսաբացիցի Կառավարության շենքի մոտ ավազ է թափվել ընդդիմադիրների կողմից: Այս պահին ոստիականների կողմից հսկվում է կառավարական շենքը, իսկ ընդդիմադիրները շարունակում են շրջափակել շենքը:

Լ. Քոչարյանի ուղիղեթերային միացման տեսանյութը կարող եք դիտել ստորև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: