«Հավերժս.» անմահացած հերոս Հայկ Սարգսյանի մայրն անչափ հուզիչ հոլովակ է հրապարակել որդու ծննդյան օրվա առիթով

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր մեր անմահացած հերոսներից մեկի՝ պայծառ ու արևոտ երիտասարդ Հայկ Սահակյանի ծննդյան օրն է:

Հայկը, որ մտերիմների շրջանակներում առավելաբար Ռիժիկ անունով էր հայտնի, ցավոք սրտի, իր քսանամյակին ներկա չէ:

Նա այլևս հայրենիքի հերոսների, անմահ նահատակների շարքերում է՝ երկնքում, ինչպես ինքն է բանակ գնալուց առաջ ընկերներին ասել՝ որպես պահապան հրեշտակ:

Հայկի մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը, մի փոքրիկ հոլովակ է հրապարակել հերոս որդու ծննդյան օրվա առիթով:

Հոլովակում Հայկի տարբեր տարիների ծննդյան տարեդարձների լուսավոր ու երջանիկ կադրերն են՝ ի մի բերված մի տեղում: Հոլովակից պայծառություն է ճառագում, որը կարող էր շարունակվել նաև այս տարի, եթե չլիներ չարաբաստիկ պատերազմը:

 

Այս տարի Հայկի ընկերները գիշերն անց են կացրել իրենց սիրելի ընկերոջ սառը շիրմաքարի մոտ՝ փորձելով ջերմացնել նրան իրենց ներկայությամբ:

Հայկի մայրիկի հրապարակած «Հավերժս» մեկնաբանությամբ գեղեցիկ ու հուզառատ հոլովակը՝ նվիրված հերոս որդու քսանամյակին, ներկայացնում ենք ստորև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: