Մեր կենսակերպը երբևէ աննկատ չի մնում. այն գտնվում է տիեզերական հսկողության ներքո: Տիեզերքը հոգ է տանում մարդկային ճակատագրի բարօրության համար:
Տիեզերական նախախնամությամբ հաճախակի մեզ ի վերուստ նվերներ են ուղարկվում, որոնց առաքելության մասին մենք հետագայում ենք գաղափար ունենում:
Ընտրելով ստորև բերված նվերի տուփերից մեկը՝ դուք կիմանաք, թե տիեզերական ուժերն ինչպիսի նվեր է նախասահմանել ձեր համար:
1) Այս պահին միակ բանը, որ տիեզերքը նախասահմանում է ձեզ համար, համբերությունն է: Հարկ չկա շտապեցնել իրերի ընթացքը: Այս դեպքում սպասելու կարողությունն ամենաճիշտն է, որ կարող եք անել:
2) Հույս և հավատ. ահա տվյալ պարագայում ինչը պիտի լինի ձեր անդավաճան ուղեկիցը, նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է՝ կյանքն ընթանում է բոլորովին սխալ ուղղությամբ:
3) Միակ զգացողությունը, որ տիեզերքն այս պահին ուզում է ոգեշնչել և ներշնչել, ինքնավստահությունն է: Ընդունեք այն և փորձեք դրա միջոցով հաղթահարել բոլոր վերքերն ու առաջ ընթացեք:
4)Տիեզերական ուժերը զգում են, որ վերջին շրջանում ձեր պակասում է սիրո ջերմացնող զգացողությունը, ուստի հիմա ամենաշատը հենց այդ զգացողությունն են ուզում փոխանցել: