Հադրութի հրամանատար, գնդապետ, հերոս Հայկ Կիրակոսյանի, ինչպես նաև արցախյան պшտերшզմում նահատակված և անհայտ կորած մեր հերոս տղերքի հիշատակին նվիրված գեղեցիկ երգ. «Մինչև վերջ»

Ռազմիկ Միքայելյանը նոր գործ է ներկայացրել, որը վերնագրված է «Մինչև վերջ»: Երգը նվիրվում է Հադրութի հրամանատար, գնդապետ, հերոս Հայկ Կիրակոսյանի, ինչպես նաև արցախյան պшտերшզմում նшհшտակված և անհայտ կորած մեր հերոս տղերքի հիշատակին:

Երգում մինչև վերջ պայքարելու հաստատակություն է արտահայտվում: Զինվորը, հրամանատարը, հայրենիքի յուրաքանչյուր պաշտպան պատրաստ է մինչև վերջ կանգնելու և պայքարելու հանուն խաղաղ ու արժանապատիվ կյանքի:

Զիջումներ անելու մասին ոչ մի զինվոր ու հրամանատար չի էլ մտածում: Նրա համար այս պայքարը խիստ նվիրական է:

Երգի խոսքերի հեղինակը Ա. Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը հեղինակել է Կարեն Սևակը: Երգում շեշտվում է պшտերшզմի բնույթի ողջ դшժшնությունը: Այն չի հարցնում ոչ տարիք, ոչ այլ հանգամանք. այն հավասարեցնում է բոլորին:

Ռազմիկ Միքայելյանի «Մինչև վերջ» նոր գործը, որը նվիրված է մեր հերոս մարտիկներին, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: