Ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ մեր երկիրը ու բալար հայերը հայտնվել են խիստ դժվարին դրության մեջ: Այն, ինչ տեսնում են հայերը, մասնավորապես հայ մայրերը, մեծ մտահոգության առիթ ու պատճառ է:
Հայ մայրերի մասին մինչ այս էլ բազում գեղարվեստական ստեղծագործություններ են ստեղծվել ու երգվել: Սակայն նոր գործերը բոլորովին այլ իմաստ ու զգացմունքայնություն ունեն, ուստի այլ կերպ են ընդունվում և ընկալվում:
Մարդկային բոլոր փոխհարաբերությունները վերանայվում ու վերարժևորվում են: Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի մայրերի հանդեպ վերաբերմունքը, ովքեր այս օրերին ամենից շատն են տառապում՝ իրավիճակով պայմանավորված:
Մայրերի մասին նոր գործ է ներկայացրել Ռաֆո Խաչատրյանը, ով երգը վերնագրել է «Մամ ջան»: Երգի հեղինակն անձամբ կատարողն է՝ Ռաֆո Խաչատրյանը: Երգում արտահայտվում է զավակի սերը, կարոտն ու անմնացորդ նվիրումն ամենից թանկ արարածին՝ մորը:
Ռաֆո Խաչատրյանի նոր երգը՝ նվիրված մայրերին, կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ: