Այս օրերին Արցախում մարտնչող Արթուր Խաչենցը ժամանակին մասնակցել է «Ազգային երգիչ» նախագծին. բացառիկ մանրամասներ հերոսի կյանքից

Խրոխտ երգերով մարտի գնացող Արթուրի տեսանյութը դիրքերից շատերին է հիացմունք պատճառել: Արթուրը Հադրութի շրջանի Թաղասար գյուղից է: Նա երաժշտական կրթություն է ստացել նախ Արցախում, ապա Երևանում:

Արթուրը մասնակցել է Ապրիլյան քառօրյային, աչքի է ընկել բացառիկ խիզախությամբ, արիությամբ ու քաջությամբ: Նա ակտիվ գործողությունների կիզակետում իրեն հրաշալի է դրսևորել:

Արթուրը բացառիկ նվիրվածությամբ է պատմում ապրիլյան օրերի, հայրենի հողի պաշտպանության դրվագների, ծառայակից ընկերների մասին: Նա դիրքերին վերաբերվում է ինչպես իր օջախին: Նա դիրքերում մեծ ձեռագիր է թողել:

Սեպտեմբերի վերջի գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Արթուրը դարձյալ հայրենիքի պաշտպանների առաջին շարքերում էր: Նա խոստովանում է, որ հակառակորդն իր երգից ու պարից շատ է վախեցել: Այդպես են հայերը նաև վախեցնում հակառակորդին:

Արթուրը նաև ստեղծագործում է: Նա հրաշալի երգ է ստեղծել Հ. Սահյանի հայտնի «Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում» հուզիչ ստեղծագործության հիման վրա:

Արթուրի մասին պատմող ուշագրավ նյութը ներկայացված է ստորև:

Рейтинг
( 14 оценок, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: