«Ներսեսը կամավորագրվել է ու մեկնել Արցախ…» Սմբատ Գոգյանի ուշագրավ հրապարակումը

Սմբատ Գոգյանը, որ նաև դասավանդել է Ֆիզիկայի ֆակուլտետում, իր սոցհարթակում պատմում է ֆակուլտետի ուսանողներից մեկի՝ Ներսեսի մասին, ով սեպտեմբերի վերջին կամավորագրվել և արցախյան սահման է մեկնել՝ միանալու հայրենի սահմանների պահապաններին:

Ս. Գոգյանը գրում է. «Ֆիզիկայի ֆակուլտետի իմ 75 հոգանոց կուրսից Հայաստանում ֆիզիկայով լուրջ զբաղվող երևի թե չմնաց։ Ու դա մեր կուրսի յուրահատկությունը չէր, այլ համակարգի խաղի կանոններն էին/են։ 2016 թվականին Ներսես Սրապիոնյանն ասպիրանտուրա ընդունվեց և իր ու ԵՊՀ փոխադարձ համաձայնությամբ նշանակվեցի Ներսեսի գիտական ղեկավար։

2019 թվականի հուլիսին Ներսեսը պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը, իսկ պաշտպանության ավարտին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանն ասաց, որ վերջին 10 տարիների ընթացքում Ներսեսն առաջին երիտասարդն է, որ ցանկություն է հայտնել դասավանդել ֆակուլտետում։

Հիմա պատկերացրեք, տասը տարի ու մեկ նոր երիտասարդ։ Տասը տարի։ Իսկ 2020-ի սեպտեմբերի վերջին օրերին Ներսեսը կամավորագրվել է ու մեկնել Արցախ։ Սա էլ մեր վերջին համատեղ նկարն է, Ներսեսը 3-րդ կուրսի ուսանող էր։ Արագածի գագաթից իջնելիս հանգստանում էինք»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: