Ահա թե ովքեր են գերեվшրել սիրացի վшրձկшնին, և ի՞նչ է պատմում նա

Արցախի նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանն իր սոցհարթակում որոշ մանրամասներ է ներկայացրել երեկ գերի վերցված ադրբեջանցու մասին, ով, ինչպես պարզվել է, Սիրիայից բերված վшրձկան է եղել:

Վ. Պողոսյանը հայտնել է, որ գերի վերցված անձի անունը Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին է, ով 1988 թվականին է ծնվել: Ամուսնացած է, ունի հինգ երեխա: Նրան գերի են վերցրել Ալեքսեյ Բալայանն ու իր ընկերները: Վ. Պողոսյանը նաև հայտնում է, որ Ալեքսեյ Բալայանը արցախյան հերոս Վլադիմիր Բալայանի որդին է:

Սիրիացի գերին պատմել է, որ Իդլիբ քաղաքից է: Իրեն սկզբից Թուրքիա են փոխադրել, իսկ հետո՝ Բաքու: Նրա պատմածների համաձայն՝ իր հետ եկած մյուսների մեծ մասը արդեն շեհիդ են (զոհված):

Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին պատմել է, որ իրենց մեծ գումարներ են խոստացել, սակայն մինչ այս որևէ գումար չի վճարվել: Բացի հիմնական վարձավճարից՝ ամսական 2000 դոլարից, լրացուցիչ վարձավճար է խոստացվել ամեն մի հայի գլխի համար:

 

2021 թվականի խոհանոցի տենդենցները կարող եք գտնել հետևյալ հղումով Дизайн кухни 2021

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: