«Բակում հավաքված «լավ» տղերքը կանգնած քննարկում են իրենց շենքից մի տղայի գերի ընկնելը.» Գոհար Հայրապետյանի ուշագրավ պատմությունը

Այս օրերին ակտուալ է նաև գերեվարված հայ զինվորների կյանքի և ճակատագրի հարցը: Ինչպես հայտնի է, հակառակորդը տարբեր բարոյահոգեբանական մթեոդների կիրառմամբ խոսեցնում է մեր զինվորներին՝ իրենց ցանկալի նախադասություններն արտաբերել ստիպելով:

Այս մասին ուշագրավ հրապարակում է արել լրագրող Գոհար Հայրապետյանը: Նա պատմել է մի բակային անընդունելի խոսակցության մասին, որը իրեն պատմել են բոլորովին վերջերս: Բակի տղաներն, ընդ որում, անթույլատրելի խոսակցությունը վարել են գերեվարված հայ զինվորի քրոջ մոտ:

«Քիչ առաջ իմացա, որ բակում հավաքված «լավ» տղերքը կանգնած քննարկում են իրենց շենքից մի տղայի գերի ընկնելն ու ասում. — Էլ իրա հետ գալն ինչ արժե։

Ու այդ նույն բառերն ասում են այդ տղայի քրոջը։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ նենց օրը կգցենք, բակում չէ, Երևան քաղաքով չեք կարողանա քայլել, այ բիսեդկում լռված ոչնչություններ։ Ի տարբերություն ձեզ, իրենք հերոսներ են ու մեր գլխի վրա տեղ ունեն։ Հատիկ-հատիկ խայտառակ եմ անելու ձեզ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!