«Օրերից մի օր գիշերը ահավոր խուճապ առաջացավ…» ի՞նչ է պատմում Կարպիս Փաշոյանն առաջնագծից

Կարպիս Փաշոյանը սեպտեմբերի վերջին առաջիններից էր, ով շտոպեց արցախյան առաջնագիծ: Ընդ որում, նա ուղևորվել էր սեփական միջոցներով՝ մոտոցիկլով: Տեղում կամավորագրվել էր և ջոկատներից մեկի հետ սկսել զբաղվել առաջնագծի պաշտպանությամբ:

Գրեթե մեկ ամիս լինելով բավականին վտանգավոր հատվածներում ու պայմաններում՝ նա վերադարձել է Երևան հանգստանալու՝ իր հետ բերելով բազմաթիվ արտասովոր ու հետաքրքիր տպավորություններ ու հիշողություններ:

Նա իր հրապարակումներից մեկում կիսվել է իր հիշողություններից մեկով՝ արժևորելով այս պահին սահմանին կանգանծ մեր դիրքապահ զինծառայողների դերն ու նշանակությունը:

Կ. Փաշոյանը պատմում է, որ իրենք մի գիշեր տեղեկություն են ստացել, որ հակառակորդը բավականին մեծ տեխնիկայով առաջ են շարժվում: Իրենց մեջ որոշակի խուճապային տրամադրություններ են առաջ եկել ու հնչել են իրարամերժ առաջարկություններ:

Այդ ժամանակ հայտնվել են հակատանկիստ տղաները՝ գոտեպնդելով իրենցից տարիքով բավականին մեծ կամավորներին՝ նշելով, որ ամեն ինչ լավ է լինելու, քանի որ հետևից հրետանին է աշխատում, իսկ իրենք հակատանկիստներ են, ուստի անհանգստանալու կարիք չկա:

Այս պատմությամբ Կ. Փաշոյանը հիմնավորում է այն միտքը, որ ներկայումս իրավիճակի ողջ ծանրության 90 տոկոսն ընկած է հենց կանոնավոր բանակի՝ շարքային զինվորի և հրամանատարի ուսերին:

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: