«Պшտերшզմը երբեք էսքան մոտ չէր թվացել ինձ…» Անի Հակոբջանյան

Ինչպես հայտնի է, այսօր ադրբեջանական կողմը հրետшկnծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը: Անի Հակոբջանյանը, ով ծնունդով Կապանից է, իր սոցհարթակում գրել է.

«Դավիթ Բեկ գյուղն ա, Սյունիքում ա: Տատիկիս գյուղն ա, մանկությանս ամառները էնտեղ են անցել` տատիկիս մամայի թթենու տակ: Հենց ամառը գալիս էր, մենք Ղափանից, տատիկիս քույրը` իր թոռներով, Երևանից շտապում էինք Դավիթ Բեկ, ու մի խինդ, մի ուրախություն:

Հողերից ու խաղողի տերևներից դոլմա էինք փաթաթում, իրար վրա ծախում, հետո ճոճանակ էինք քշում, մինչև հավաբնի տանիք հասնում ու հենց էդ պահին հասկանում, որ ապրելը հրաշալի ա, որովհետև ամեն պահ ճոճանակը կարող է պոկվել, ու մենք գյաբռլամիշ լինենք:

Թութ էինք թափ տալիս, հետո տատիկիս մաման օղի էր քաշում, ծախում: Առավոտյան հավաբուն էինք գնում, ձվերը վերցնում ու մեզ աշխարհի ամենաուժեղ, ինքնավստահ մարդը զգում: Մալինա էինք քաղում, հաղարջ ու խնձոր, կոմպոտ սարքում:

Տատիկս ու տան մյուս մեծերը զինվում էին ու գնում մեղվաբների մոտ` մեղրի հետևից: Հիշում եմ, ես ավելի շատ չիչն էի սիրում մեղրի: Երեկոյան հավաքվում էինք պատշգամբում,, սպասում` երբ են ոչխարները, կովերը մեր տան դիմացով անցնելու: Դրանից ավելի երջանիկ պահ չկար երեխաներիս համար:

Մի օր հարևանի տուն էի գնացել, ցուլ ունեին, ես էլ միշտ լսել էի, որ ցլերը կարմիր գույնից կատաղում են, ժակետս հանեցի, մնացի կարմիր վերնաշապիկով, մոտեցա ցուլին, որ կոտրեմ «ցլերը կարմիրից կատաղում են» կարծրատիպը: Ցուլը չկատաղեց, էդ պահին ինձ թվաց, թե աշխարհում ինչ-որ լուրջ բան եմ փոխել:

Դավիթ Բեկ գյուղն ա, էսօր էս վիճակում ա, որովհետև շատ բաներ աշխարհում սխալ են, որովհետև շատերը իրենց տեղում չեն, որովհետև նրանք, ովքեր անարդար են ու չար, իրավունք են վերապահել իրենց խաղաղ մարդկանց կյանքը ոտնահարել:

Պшտերшզմը երբեք էսքան մոտ չէր թվացել ինձ: Միշտ կարծում էի` հեռու ա, հեռու ա, էստեղ չի, բայց էս նկարները տեսնելուց հետո զգացի` ինչքան մոտ ա իմ մանկությանը, իմ հայրենիքին, ինձ, իմ ընկերներին, իմ գյուղին»:

 

Հղումով կգտնեք թե ինչպես ճիշտ պատրաստել бефстроганов из курицы

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: