«Բալեքիս երգը.» Արծրուն Հովհաննիսյանը տեսահոլովակ է հրապարակել

Արծրուն Հովհաննիսյանն իր սոցհարթակում տեսահոլովակ է հանրայնացրել: Տեսահոլովակը պատրաստված է 2016 թվականին: Ա. Հովհաննիսյանն այն մեկնաբանել է հետևյալ կերպ. «Բալեքիս երգը»:

Երգը հայտնի «Սոխակի երգն» է՝ Սերժ Թանկյանի և Լարիսա Ռյանի կատարմամբ: Այս երգի խոսքերի հեղինակը Ռափայել Պատկանյանն է, ով ժամանակին Րաֆֆու և այլ հայրենանվեր մտավորականների հետ միասին ժողովրդի մեջ բարձրացնում էին սեփական կյանքը ինքնապաշտպանությամբ պահպանելու գաղափարը:

Այս խորհրդանշական ստեղծագործությունը վերածվել է օրորոցայինի և տարբեր ժամանակներում երգվել է նորածին բալիկների համար՝ որպես ազգային օրորոցային:

Այն ազգային ճակատագրից բխող օրորոցային է, որում դեռ օրորոցում հայ մանուկը ստիպված է ընտրել ռազմի երգը, քանի որ ընտրության այլ հնարավորություն չունի:

Այս երգի հնչյունների ներքո են մեծացել, ինչպես երևում է, նաև Արծրուն Հովհաննիսյանի բալիկները: Ինչպես հայտնի է, նա երկու բալիկի՝ մեկ տղայի և մեկ դստրիկի հայր է:

Այս երգը հոգեհարազատ է բոլոր հայերին էլ, քանի որ նրանում խտացված է հայոց մեծ ցավը:

 

Հղումով կգտնեք թե ինչպես ճիշտ պատրաստել бефстроганов из курицы

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: