Աշխարհի ամենաբարի մարդ …. շատ-շատ եմ ցավում… մեծ կորուստա բոլորիս համար , ու սարսափելի` ընտանիքի համար

Դերասանուհի Գայանե Ասլամազյանն իր սոցհարթակում ցավով տեղեկացրել է այն մասին, որ մահացել է շատերի սիրելի դերասան Վասիլ Սարգսյանը, ով առավելաբար հայտնի է իր բազմաթիվ հետաքրքիր դերակատարումներով:

Գայանե Ասլամազյանը բավականին հուզառատ հրապարակում է արել՝ կարևորելով և ընդգծելով Վասիլ մարդկային դրական կողմերը, անսահման բարությունը, նվիրվածությունը: Դերասանուհին գրել է, որ կորուստը մեծ է բելերի համար էլ:

Դերասանուհու սույն հրապարակմանն արձագանքել են շատ-շատերը, ովքեր գնահատում էին Վասիլ Սարգսյանի ունեցախ դերակատարում հայ մշակույթի, կինոյի ու թատրոնի մեջ: Նա ավարտել է Երևանի թիվ 162 դպրոցը, ապա սովորել Գեղարվեստաթատերական ինստիտուտում:

Ինչպես հայտնի է, դերասանի կինը՝ Մարիետա Խոջայանը, ևս նույն ոլորտից է, դերասանուհի է: Մարիետա Խոջայանն ու Վասիլ Սարգսյանը հեռուստանովելներում հիմնականում հանդես էին գալիս միասին:

Նրանք մեր մշակութային դաշտի ներդաշնակ զույգերից էին, ովքեր համատեղ ընտանեկան կայնքի ընթացքում երեք հրաշալի զավակներ են ունեցել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: