«Ամուր պահեք թիկունքը, չթողնեք, որ խառնակիչները ճաքեր տան.» Արմեն Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյանն անդրադարձել է վարչապետի նամակին, որն ուղղված է եղել Ռուսաստանի նախագահին, և այդ նամակի պատասխանին: Ա. Հովհաննիսյանը միանգամայն նորմալ է համարում ներկայիս պայմաններում նման նամակի ուղարկումը, ինչպես նաև դաշինքի հավատարմության մասին եկած պատասխանը:

Ա. Հովհաննիսյանը վստահ է, որ վարչապետը միանգամայն տիրապետում է իրավիճակին և հստակ գիտի, թե ինչն ինչի համար է անում, իսկ պատասխանը միանգամայն տեղավորվում է ներկայիս իրավիճակային տրամաբանության մեջ:

Ա. Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս վերլուծողներին ավելի զուսպ լինել կարծիքներ արտահայտելիս, իսկ նրանք, ովքեր միտումնավոր փորձում են իրավիճակը սխալ մեկնաբանել՝ սեփական կաշին փրկելու համար, Ա. Հովհաննիսյանը համարում է պահի օրհասական իրադրությունից օգտվող ստահակներ:

Ա. Հովհաննիսյանը հորդորում է շարունակել վստահել մեր միակ ու գերակա ուժին՝ բանակին, հայ զինվորին: Նա խորհուրդ է տալիս ամուր պահել թիկունքը, որ այն խառնակիչների պատճառով ճաքեր չտա, քանզի սա գոյության կռիվ է, մեր անկախության և հարատևության պայմանն ու գրավականը:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: