Քիչ առաջ Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը Ղարաբաղլար բնակավայրի մոտ է

Թուրքիայում շարունակվում են տարերային աղետները: Քանի դեռ թուրքական կողմը բացահայտորեն աջակցում է ադրբեջանական ուժերին հայերի դեմ պայքարում, հայերն այս տարերային աղետների մեջ սիմվոլիկ, խորհրդանշական իրողություններ են տեսնում:

Հայտնի է դարձել, որ այսօր վեց ու կես մագնիտուտ ուժգնությամբ երկրաշաժ է եղել թուրքական տարածաշրջանում գտնվող Իզմերի տարածաշրջանում, որը մոտ է տեղի Ղարաբաղլար կոչվող տարածաշրջանին:

Հանրայնացված կադրերից նկատելի է, որ բավականին ավերածություններ ու վնասներ են եղել էպիկենտրոնում: Ավերվել են բնակելի շենքեր. դրանց մի մասը հողին է հավասարվել:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ևս սիմվոլիկ իրողություն է նկատել այս ամենի մեջ, մանավանդ, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է թուրքական Ղարաբաղլար բնակավայրին շատ մոտ:

Հանրայնացնելով երկրաշարժի տեղանքի և ուժգնության մասին տեղեկությունների տախտակը՝ Ա. Հարությունյանը գրել է. «Քիչ առաջ Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը Ղարաբաղլար բնակավայրի մոտ է… И это символично…»

Վարը ներկայացնում ենք կադրեր Իզմիրից:

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: