Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն. լուսանկարներ

Բազմիցս խոսվել է այն մասին, որ հայ տիկնայք ոչնչով չեն զիջում տղամարդկանց իրենց խիզախությամբ և բարձր ոգով: Հայ տիկնայք տղամարդկանց կողքին են եղել մշտապես, բոլոր կարևորագույն ու ճակատագրական պահերին:

Արցախյան իննութնականների մարտերից բազմաթիվ հերոսական պատմություններ են պատմվել հայ տիկնանց անօրինակ սխրանքների մասին: Մերօրյա մարտերն այս առումով բացառություն չեն:

Սեպտեմբերի վերջին մարտերի սկզբից ի վեր զորահավաքներին արձագանքողների մեջ կային նաև տիկնայք, ովքեր իրենց բալիկներին թողնում էին իրենց մայրերի խնամքի ներքո՝ միանալով հող հայրենիի պահապաններին:

Մարտերի առաջին զոհերից էր կին զինծառայող Հասմիկը, ում մասին ընկերները հիացմունքով էին խոսում: Բացի այն, որ շատ կանայք այժմ հայրենի հողի պահպանության զինվորներ են, շատ կանայք էլ այս օրերին զինվորական պատրաստության վարժանքներ են անում:

Վարժանքներ անող հայ կանանց լուսանկարներն է հանրայնացրել Արծրուն Հովհաննիսյանը՝ գրելով. «Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն»: Ինչես երևում է, նրանք մեծ լրջությամբ են վերաբերվում իրենց գործին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: