Այսօր Տարոնս դարձավ 12 տարեկան. Դավիթ Սանասարյանի ուշագրավ հրապարակումը որդու ծննդյան օրվա առիթով

Այսօր լրացել է Դավիթ Սանասարյանի տղայի տասներկու տարին: Այդ առիթով հայրն ուշագրավ հրապարակում է արել՝ պատմելով որդու մասին: Նա գրել է, որ իր ուժեղ ու խելացի որդին որոշել է իր համար կարևոր ու տոնական այդ օրը օգնել հայոց բանակին:

Տղան որոշակի խնայողություններ է ունեցել, որոնք իր ծննդյան օրվա առիթով հանել է պահոցից: Պարզվել է, որ ամբողջ գումարը կազմում է հիսուն հազար դրամի չափ, որն էլ տասներկուամյա տղան որոշել է նվիրել Համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն հայոց սահմանների պահապաններին:

Փոխանցումը կատարելով՝ Տարոնը մաղթել էր, որ շուտով հայ զինվորները հաղթեն: Հիշեցնենք, որ Տարոնի հայրը՝ Դավիթը, ևս տևական ժամանակ է, ինչ իր բաժին մարտերն է մղում արցախյան սահմանին:

Դավիթն էլ իր հերթին է մաղթում, որ շուտով կատարվեն որդու բարեմաղթանքները: Հայրը որդու մասին պատմող հրապարակումն ավարտել է հետևյալ կերպ. «Տարոնիս մաղթենք իր ցանկության իրականացում. մեր զինվորները վերադառնան հաղթանակած, ու խաղաղություն տիրի երկնքում»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: