Ցավով, տեղեկացանք, որ կորոնավիրուսային հիվանդությունը խլել է համաճարակաբան պրոֆեսորի կյանքը

ԱՆ մամլո խոսնակը՝ Ալինա Նիկողոսյանն իր սոցհարթակում հանրայանցրել է ցավալի տեղեկություն այն մասին, որ այսօր համավարակից մահացել է հայատնի ու հեղինակավոր համաճարակաբան, պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցը:

Վլադիմիր Դավիդյանցը ծնվել է Բաքվում, ապա տեղափոխվել Հայաստան: Այստեղ նա սովորել է ու ավարտել Երևանի բժշկական ինստիտուտը: Նա տարբեր տարիներ մասնագիտական տարբեր առաջատար պաշտոններ ու պարտականություններ է զբաղեցրել:

Ուսումնառությունից հետո նա սկսել է աշխատել համաճարակաբանության ոլորտում՝ դառնալով Առողջապահության ազգային ինստիտուտի համապատասխան՝ համաճարակաբանության ամբիոնի վարիչ: Նա արժանացել է տարբեր մրցանակների, պատվոգրերի և կոչումների:

Վ. Դավիդյանցը հեղինակել է մի շարք արժեքավոր մասնագիտական ձեռնարկներ, գիտական ուսումնասիրություններ և հետազոտություններ, որոնք վերաբերում են համաճարակաբանության և մակաբուծաբանության ոլորտին:

Ա. Նիկողոսյանը հայտնել է, որ Արսեն Թորոսյանը և Առողջապահության նախարարության ողջ անձնակազմը մեծ ափսոսանք են հայտնում մեծանուն գիտնականի ցավալի կորստի առիթով՝ ցավակցություններ հայտնելով անվանի գիտնականի ընտանիքի անդամներին::

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: