Զինվորական ամուսնու անսպասելի ու գեղեցիկ անակնկալը կնոջը

Արդեն ամսից ավելի է, մեր օրը, առօրյան, ծրագրերը, պլանները և բոլոր իրադարձությունները ուղղակիորեն կապված են արցախյան սահմանի հետ ու պայմանավորված են սահմանային հաջողություններով ու անհաջողություններով:

Շատ ընտանիքներ այս օրերին աղոթքներով փորձում են հեռվից պահել իրենց տան տղամարդկանց առողջությունն ու անվտանգությունը: Գրեթե բոլոր ընտանիքներում էլ կան սահմանին կենաց մահու պայքար մղող տղամարդիկ, որոնց գալստյանն են սպասում տնեցիները:

Էմիլիի ծննդյան հերթական քսանչորսամյա տարեդարձն այս տարի էականորեն տարբերվում է նախորդ բոլոր տարիներից: Նրա ամուսինը սահմանին է գտնվել և որոշել է կնոջը անակնկալ մատուցել ծննդյան օրվա առիթով՝ քաջ հասկանալով, որ դա ամենալավ նվերը կլինի նրա համար:

Թաքնվելով դռան հետևում՝ ամուսնուն հաջողվել է անակնկալի բերել կնոջը՝ նրան անսահման մեծ ուրախության պահեր պարգևելով: Այս գեղեցիկ ու հուզառատ պահից ուշագրավ կադրեր ենք ներկայացնում զուգահեռ՝ մաղթելով, որ բոլոր զինվոր սպասող ընտանիքներում լինեն նման պահեր:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: