Ամենևին էլ նոր բան ասած չենք լինի, եթե նշենք, որ մեր սահամապահ հերոսների ոգեշնչման հիմնական աղբյուրներից մեկն էլ երգն է:
Մեր քաջորդիները հաճախ են նշում, որ երգի միջոցով կարողացել են վախեցնել հակառակորդին: Հանգստի ժամերին տղաները հաճախ են երգեր կատարում, ձայնակցում ու ոգևորում իրար:
Դիրքերում կանգնած մեր տղաների համար երգը մի յուրօրինակ ոգեշնչման աղբյուր է, իսկ նրանց կատարմամբ հնրող երգը, որպես կանոն, ավելի մեծ ազդեցիկություն ու հզորություն է ձեռք բերում:
Դիրքերում կանգնած մեր երգող տղաներից մի գեղեցիկ նյութ է հանրայնացրել Արամեն: Այս անգամ տղաները կատարում են վերջերս հանրայնացված «Հերոս տղերքը մեր» արդեն սիրված ու հայտնի դարձած երգը:
Երգող զինծառայողին ձայնակցում են նրա զինակից մյուս ընկերները, ինչի շնորհիվ երգը շատ ավելի մեծ հզորություն է ձեռք բերում:
Ինչպես հայտնի է, երգը կատարում են մի խումբ հայտնի երգիչներ, որոնցից Արսեն Սաֆարյանը նույնպես այս օրերին դիրքերում է: