Արցախի Եղնիկների հատվածում իր ծառայությունն անցկացնող Հարութ Մնացականյանը դիրքեր բարձրանալուց առաջ իր սոցհարթակում անդրադարձել է կարևոր խնդիրների: Նա նախ տեղեկացնում է, որ տղաները ողջ են ու առողջ, պարզապես կապի խնդիր կա, որի պատճառով սակավ են զանգեր անում:
Նա, լինելով քաղաքագետ, չի անդրադառնում ոչ մի քաղաքագիտական հարցի: Հիշեցնելով, որ պшտերшզմը մեր տարածաշրջանում միշտ էլ եղել է, իսկ այլ ուժեր չեն կարող մեզ օգնել, քանի որ յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում:
Նա շեշտում է, որ հիմա միայն մենք մեր կարողությունների վրա պետք է մեր հույսը դնենք, որովհետև այլ տարբերակ չկա: Ցավով նշելով, որ այս օրերին բազմաթիվ հարազատներ են կորցրել, նա հիշեցնում է, որ ընկրկելու իրավունք չունենք:
Հ. Մնացականյանը հպարտությամբ է նշում, որ մեր բшնшկը շատ մարտունակ է, պարզապես հարկ է համախմբվել նրա շուրջ՝ մի կողմ թողնելով քաղաքական ամեն տեսակի հակասությունները: Հ. Մնացականյանի խոսքն ու հորդորը՝ կից: