Հայտնի դերասան, մեր լավ բարեկամ Ջորջ Քլունին իր աջակցությունն է հայտնել հայերին. տեսանյութ

Հայտնի դերասան Ջորջ Քլունին, ով նաև հայերի շատ լավ բարեկամն է և ժամանակին ընդգրկված է եղել Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության մեջ, անտարբեր չի մնացել հայկական միջավայրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:

Նա տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդին՝ իր աջակցումն ու սատարումը հայտնելով հայերի մղած պայքարի մեջ: Նա իր ափսոսանքն է հայտնել, որ այս օրերին չի կարող ֆիզիկապես գտնվել հայերի կողքին, սակայն նաև վստահություն է հայտնել, որ ամեն ինչ կհաղթահարվի և կվերահսատատվի խաղաղություն:

Ջ. Քլունին իր խոսքում շնորհակալական խոսքեր է հայտնել նաև Ավրորային՝ իր ջանքերի և իրականացրած մեծ գործունեության համար, որոնք ուղղված են համաշխարհային ուշադրությունը արցախյան խնդրի վրա հրավիրելուն:

Հիշատակելով Վարդանի մասին՝ Ջ. Քլունին նշել է, որ նա և նրա նմաններն անում են ամեն ինչ՝ աշխարհը լավը դարձնելու համար, ուստի ինքը շատ կուզենար լինել նրա նման: Ջ. Քլունիի խոսքն ամբողջությամբ՝ կից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!