Թևան Պողոսյանը վարակվել է Կորոնավիրուսով. նա հրապարակում է արել

Նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը, ով ակտիվորեն զբաղվում էր Արցախ այցելած օտարերկրյա լրագրողներին և դիվանագետներին ուղեկցելու գործընթացով, հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ վարակվել է համավարակով:

Ներողություն խնդրելով իր բացակայության համար՝ նա գրել է, որ միառժամանակ կփորձի տնից համակարգել իր աշխատանքները, մեուսացած վիճակում:

Թ. Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ այս օրերին ակտիվորեն կազմակերպվում է թիկունքային համակարգված պաշտպանություն, ինչի համար էլ նա շնորհակալություն է հայտնում անհատապես բոլոր նրանց, ում ճանաչում է և տեսել է նրանց աշխատանքը:

Թ. Պողոսյանն իր հրապարակումն ավարտել է Սպիտակ բանակին՝ բժիշկներին ուղղված շնորհակալական խոսքով: Նա նշել է, որ բժիշկները գործում են բացառիկ պրոֆեսիոնալիզմով և անում են ամեն հնարավոր բան:

Ուստի հարկավոր է զգոնություն ցուցաբերել և խուսափել համավարակից՝ այս գերծանրաբեռնված ոլորտը փոքր-ինչ թեթևացնելու համար, քանի որ համավարակի տարածման տեմպերը ոչ միայն չեն նվազում, այլ հակառակ արդյունքն են տալիս:

Պատերազմի ժամանակ բոլորիս առաջնահերթություններն են փոխվում։ Բայց այլ վտանգների հանդեպ զգոնությունը չպետք է թուլացնել ոչ…

Опубликовано Tevan J. Poghosyan Понедельник, 19 октября 2020 г.

 

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!