Արցախցի 14-ամյա Բորիսի ուշագրավ պատմությունը

Բորիսը տասնչորս տարեկան է: Մինչև սեպտեմբերի հայտնի դեպքերի մեկնարկը՝ Բորիսն իր ընտանիքի՝ հայրիկի, մայրիկի և չորս տարեկան եղբոր հետ ապրում էր Հադրութում:

Տղան մինչ այս որոշակի խնայողություններ էր կուտակել, քանի որ առաջիկայում կարևոր նպատակներ ուներ, որ պետք է իրականացներ: Նա ցանկանում էր իրեն հեռախոս առնել:

Սեպտեմբերի վերջին հակառակորդի վերսկսած հայտնի գործողությունները, որոնք մինչ հիմա էլ շարունակվում են, Բորիսի ընտանիքին բերեցին Երևան: Սակայն ընտանիքի հայրը մնաց Հադրութում: Նա շարունակում է մեր մյուս հերոսական տղաների հետ պաշտպանել հայրենի սահմանների անառիկությունը:

Բորիսը Երևանում իր հավաքած խնայողություններով հեռախոսների որոշ աքսեսուարներ է գնել ու ինտերնետ խանութ բացել: Նա բացել է սոցցանցային հատուկ էջ «OpenShop» անունով և հաջողությամբ կազմակերպում է իր փոքրիկ, նորաբաց խանութի տարբեր ապրանքներ:

Տղան այդպիսով փորձում է հոգալ ընտանիքի կենցաղային հոգեսերը՝ մինչ հայրը ճակատից հաղթանակած կվերադառնա: Բորիսի պատմությունը հայոց անկոտրում ոգու ևս մեկ ապացույց է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!