Այսօր ռուս լրագրող, հեռուստամեկնաբան, Հայ ազգի մեծ բարեկամ Վլադիմիր Սոլովյովի ծննդյան օրն է

Այսօր լրանում է ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի ծննդյան հիսունյոթամյակը: Նա ծնվել է Մոսկվայում, բայց հրեական ընտանիքում: Մոսկվայում դպրոցական կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է տեղի Պողպատի և համաձուլվածքների ինստիտուտում:

Բարձրագույն ուսումնառությունը շարունակել է ԽՍՀՄ ԳԱ Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտուրայում:

Մի որոշ ժամանակ դասավանդելուց, մի որոշ ժամանակ բիզնեսով զբաղվելուց հետո նա սկսել է զբաղվել ռադիո լրագրությամբ և հեռուստալրագրությամբ:

Շատ լայն են Վ. Սոլովյովի հետարքրքության շրջանակները: Դեռ դպրոցական և ուսանողության տարիներից նա զբաղվել է նաև կարատեով, ֆուտբոլով: Նույնիսկ Ռուսաստանի հրեական հանձնաժողովի թիմում ֆուտբոլ է խաղացել:

Ավելի հասուն տարիքում զբաղվել է հասարակական գործունեությամբ, հետաքրքրվում է երաժշտությամբ, անձամբ երգեր է կատարում:

Վ. Սոլովյովն այժմ ռուսական հեղինակավոր հեռուստաընկերություններից մեկում ունի հեղինակային բանավիճային հաղորդում, որի ընթացքում անդրադառնում է տարբեր հարցերի, այդ թվում նաև հայերին առնչվող: Այդ հաղորդումների շրջանակներում նա հայանպաստ դիրքորոշմամբ է աչքի ընկնում:

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!