«Շահեն ջան, թանկ ջան, իմ ավագ ընկեր ու հովանավոր…» Դավիթ Մշեցու հուզիչ հրապարակումը

Գրող Դավիթ Մշեցին իր սոցհարթակում հուզիչ հրապարակում է արել իր կոսքից հեռացող թանկ ընկերոջ՝ Շահենի մասին: «Սկզբում Վոլկս, հիմա Շահենս։ Երկուսն էլ արծվի պես հսկում էին ամեն քայլափոխս ու շարժս։ Շահեն ջան, թանկ ջան, իմ ավագ ընկեր ու հովանավոր, լույսերի մեջ մնաս, ոնց կայիր։

Ասում էի, երեխա չեմ ախր, տենց դողում ես վրաս, ծիծաղում էիր, միայն քեզ հատուկ ծիծաղով, ասում էիր, Ղարաբաղի կռվին Խեչոյանի վրա էի դողում, որ իմ մասին գրեր իր գրքերում, ու գրեց, հիմա էլ քո վրա եմ դողում, որ դու էլ գրես իմ մասին, թե չէ գիտես քո մասին ե՞մ մտածում, ասում էիր ու պայթում ծիծաղից»։

Ճիշտ է՝ Դավիթը համեստորեն կասկածում է, թե տաղանդավոր Լ. Խեչոյանից հետո նա կարո՞ղ է արդյոք նրա նման գրել, բայց ազնվորեն խոստանում է արժանի լինել ընկերոջ ոգևորությանը:

Դ. Մշեցին գրում է, որ Շահենի կերպարն իր համար բացառիկության և իսկական ֆիդայու կերպարային խորհրդանիշ է: Հրապարակման ամբողջական մասը՝ վարը:

Կողքիցս հերթով գնում են թանկերս։ Սկզբում Ոլկս, հիմա Շահենս։ Երկուսն էլ արծվի պես հսկում էին ամեն քայլափոխս ու շարժս։…

Опубликовано Davit Msheci Понедельник, 19 октября 2020 г.

 

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: