Ի՞նչ է կատարվում Հունաստանում. հայերը փակել են Հունաստան-Թուրքիա սահմանը

Հունաստանի հայերն իրենց մտահոգությունն ընթացիկ իրադարձությունների առիթով շատ ավելի վաղ են հայտնել: Հատկանշական է, որ այդ երկրում տեղացիները հայերի հանդեպ ընդգծված դրական վերաբերմունք ունեն և հաճախ էականորեն սատարում են հայերին իրենց նախաձեռնություններում:

Նախօրեին Հունաստանում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի ժամանակ հունացիներն ի սատարում հայերի և նրանց տարած պայքարի գովազդային ցուցատախտակի վրա մեծ տառերով գրել են. «Մենք ձեզ հետ ենք, Արցախը Հայաստան է»:

Նշենք, որ այսօրինակ դրսևորումները խիստ հիվանդագին են ընդունվում ադրբեջանցիների և այդ երկրի ղեկավարի կողմից: Սակայն համահայկական արշավները շարունակում են նոր թափով ու ոգևորությամբ:

Այսօր էլ հունաստանաբնակ հայերը մեկ այլ նախաձեռնությամբ են հանդես եկել՝ փակելով Հունաստանից դեպի Թուրքիա տանող հիմնական ճանապարհը:

Արշավի կազմակերպիչները թուրքա-հունական սահմանը փակել են հայկական ու հունական դրոշներով, թեմատիկ պաստառներով՝ վանկարկելով, որ դադարեցվի հայերի հանդեպ տարվող шգրեuիան:

Ակցիայի խաղաղ ընթացքը հսկում են տեղի ուստիկանական ներկայացուցիչները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: