«Թող նման ծնունդները ուղեկից լինեն մեր ազգին…» Մարզպետ Գնել Սանոսյանն այցելել է հիվանդանոց

Ինչպես հայտնի է, շատ արցախցի կանայք այս օրերին հայաստանյան տարբեր վայերում ժամանակավոր կեցավայրերում են բնակվում, իսկ ոմանք էլ ծննդաբերում են՝ լույս աշխարհ բերելով նոր պայծառ բալիկներ:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր սոցհարթակում տեղեկություն է հանրայնացրել այն մասին, որ ինքն այսօր այցելել է մարզային ծննդատուն, որտեղ ի թիվս շատերի բալիկ է լույս աշխարհ բերել արցախցի մի տիկին, ում ընտանիքը որոշել է անվանել Մոնթե՝ ի պատիվ քաջարի հերոսի:

Գ. Սանոսյանն իր  այցի ժամանակ տեղեկացել է, որ նորածին Մոնթեն Արևիկ ու Էդգար Ավդալյանների չորրորդ բալիկն է: Նորածին փոքրիկի հայրը՝ Էդգար Ավդալյանն, այս օրերին գտնվում է Արցախում, առաջնային գծում:

Մարզպետն իր հրապարակման մեջ տեղեկացնում է նաև, որ ընտանիքը մարզում հարմարավետ կեցավայրում է տեղավորվել, որն ապահոված է ամեն անհրաժեշտ հարմարություններով:

Գ. Սանոսյանն իր հրապարակումն ավարտել է յան մտքով, որ այս օրերին առավել քան երբևէ հայ ազգը ունի մոնթեների նման քաջարի զավակների կարիք:

Այսօր այցելեցի Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու հոկտեմբերի 16-ին այստեղ լույս աշխարհ եկած…

Опубликовано Гнелом Саносяном Понедельник, 19 октября 2020 г.

 

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: