Եղբայրների հուզիչ հանդիպումը դիրքերում

Ընթացիկ պայքարը, որ հայերը մղում են հանուն հայրենի հողում խաղաղ գոյության իրավունքի վերականգնման, միավորել է համայն հայությանը, քանի որ բոլորն էլ քաջ գիտակցում են պայքարի կարևորությունն ու օրհասականությունը:

Այս պայքարին շատ-շատերը տվել ու տալիս են ամենից թանկը: Կան ընտանիքներ, որտեղի հայրեր, որդիներ կամ եղբայրների են մասնակցում: Շատ են դեպքերը, երբ հայրերը գնում են զինծառայության մեջ գտնվող իրենց զավակներին սատարելու:

Քիչ չեն դեպքերը, երբ ավագ եղբայրներն են գնում կրտսեր եղբայրների աջակցելու: Այդպիսի դեպք եղել է վերջերս: Դիրքերում ժամկետային զինծառայող Գոռին անակնկալ է մատուցել նրա ավագ եղբայրը՝ Կարենը:

Կարենը կամավորագրվել է ու մեկնել առաջնային գիծ՝ այնտեղ գտնվող եղբոր կողքին կանգնելու և նրան սատարելու: Եղբայրները իրար չեն տեսել շուրջ հինգ ամիս: Ահա այսպիսի հուզիչ պատկեր է եղել եղբայրների հանդիպման պահը, որը հասցրել են ֆիքսել տեղում գտնվող անձիք:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: