«Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է.» Փարիզի քաղաքապետի հայտարարությունը

Անն Հիդալգոն, ով այս պահին Փարիզի քաղաքապետն է, ֆրանսահայ ամսագրերից մեկին՝ «Լուրեր Արմենիա» պարբերականին հարցազրույց է տվել՝ իր մոտեցումը հայտնելով Արցախյան հարցի շուրջ:

Հարցազրույցում քաղաքապետը վերահաստատել է նախկինում արված իր այն հայտարարությունը, ըստ որի արցախահայության հարցը լինելու է միջազգային հարցերից ամենագլխավորը, որը գտնվելու է իր ուշադրության կենտրոնում:

Անն Հիդալգոն քննդատական խոսք է հնչեցրել այն առիթով, որ ադրբեջանական կողմը չի պաշտպանում Միջազգային կոնվեցիայով սահմանված մարդկանց իրավունքների նորմերը:

Փարիզի քաղաքապետն իր խոսքում շեշտել է նաև թուրքական աջակցության դերն այս հարցում: Նա նշել է, որ այդ երկրի միջամտության շնորհիվ տարածաշրջանում կողմերի հավասարակշռությունը խախտվել է:

Անն Հիդալգոն նշել է, որ պшտերшզմը միանշանակ լուծում չէ՝ ավելացնելով, որ եթե իրավիճակի միակ լուծումը Արցախի ճանաչումն է, ապա պետք չէ կասկածել, երկմտել, հարկ է համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Փարիզի քաղաքապետն իր պատրաստակամությունն է հայտնել իր սատարումը Հայաստանին բերելու համար:

« Je suis favorable à l'autodétermination[…]il faut soutenir l'Arménie » http://dlvr.it/RjtCVD

Опубликовано Nouvelles d'Arménie Воскресенье, 18 октября 2020 г.

 

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: