Այն, ինչ անում են Մեծ Մասրիկի մանկավարժներն այս օրերին, անհնար է պատկերացնել

Ինչպես հայտնի է, այս օրերին Մեծ Մասրիկ համայնքում լինում են օրեր, որ իրավիճակը բավականին լարված է լինում, ուստի բնակիչները ստիպված են լինում գիշերները թաքստոցներում անցկացնել:

Համավարակով պայմանավորված դպրոցական աշնանային արձակուրդների առաջ տալու հանգամանքից օգտվելով՝ Մեծ Մասրիկի մանկավարժները որոշել են ժամանակը տրամադրել օգտակար գործունեությամբ զբաղվելուն:

Մանկավարժները միահամուռ ուժերով գիշերուզօր հաց են թխում: Նրանք օրական կարողանում են 1400 հաց թխել: Նրանք հացը թխում են զինվորների և Արցախից ժամանակավորապես եկած քաղաքացիների համար:

ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը, օրեր առաջ, հանրայնացնելով հերոս մանկավարժների նախաձեռնության մասին տեղեկությունը, նրանց առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել: Շնորհակալական խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա իր հրապարակման մեջ կարևորել է մանկավարժների պատասխանատվությունն ու պատրաստակամությունը՝ նշելով, որ նույնիսկ եթե գիշերը ստիպված են լինում ապաստարաններում անցկացնել, մեկ է առավոտյան շարունակում են իրենց կարևոր գործը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!